Բաղդադն ու Անկարան պայմանավորվել են ռազմաբազայից թուրքական զորքերի դուրսբերման շուրջ, որը գտնվում է Իրաքի հյուսիսում՝ Բաաշիկա բնակավայրի մոտ՝ հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին։
«Ձեռք է բերվել պայմանավորվածություն Բաաշիկայից թուրքական ուժերի դուրսբերման Իրաքի պահանջի վերաբերյալ»,- հայտարարել է նա։ Իրաքի իշխանությունները բազմիցս հանդես են եկել Իրաքի հյուսիսից թուրքական զորքերի անհապաղ դուրսբերման օգտին։ Բաղդադի կարծիքով՝ Բաաշիկայում թուրքական զորքերի ներկայությունը միջամտություն է երկրի ներքին գործերին և խախտում է իրենց ինքնիշխանությունը։